Ողբերգական վթար. Չայնիի ոլորաններում Opel-ի ու Geely-ի բախումից 1-ը զոհվել է, 3-ը` վիրավորվել

 

Անցած գիշեր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, ճակատ-ճակատի բախվել են Geely և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոցներ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: