Վարակակիրների թիվը դարձյալ բարձր է. մահացել է 1 քաղաքացի

 

ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է տեղեկացնել, թե ինչպես է ամեն օր Հայաստանում փոխվում կորոնավիրուսի պատկերը:

Նոր տվյալների համաձայն վերջին մեկ օրում կատարվել է 3769 թեստավորում, գրանցվել է 239 վարակակիր: Ընդհանուր վարակակիրներից առողջացել է 138 մարդ:

Այս պահին փաստացի բուժվում է 3330 մարդ:

Վարակակիրներից 1-ը մահացել է:

Ընդհանուր պատկերը հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 46910 Առողջացածներ — 42369

Փաստացի բուժվողներ -3330

Ընդհանուր թեստեր — 255927

Մահվան ելքեր — 926

Մահվան ելքեր այլ պատճառով –285