Կարևոր. Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել. լարված վիճակ է

 

Այսօր ArmLur.am-ը տեղեկացավ, որ Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել: Լրատվամիջոցին հասած տեղեկությունների համաձայն ՝ ծննդականի հղիությունը վարել և ծննդաբերությունն ընդունել է Աշոտ Սիրունյանը:

Քիչ առաջ խմբագրություն էին ահազանգել նաև ծննդկանի հարազատները, որոնք տեղի ունեցածում մեղադրում էին բժիշկներին: Նրանք այս պահին գտնվում են հիվանդանոցում եւ հարազատների խոսքով, փորձում են կանխել, որպեսզի ծննդկանի դին դուրս չբերեն հիվանդանոցից: Այս պահին այնտեղ լարված իրավիճակ է: