Ով է մահացած ծննդկանը. առավոտյան իր ոտքով է գնացել հիվանդանոց

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մահացած կնոջ՝ Սեդայի հարազատներն ասել են, որ Սեդան հղիության ընթացքում բարդություններ չի ունեցել և երեկ առավոտյան էլ ինքն իր ոտքով է գնացել հիվանդանոց, որտեղ էլ ծննդաբերել է աղջիկ երեխա, սակայն ժամեր անց Սեդայի ինքնազգացողությունը վատացել է և նա մահացել է։

Ծննդաբերությունն ընդունել է բժիշկ Աշոտ Սիրունյանը։ Հարազատների խոսքով՝ Սեդային ինչ-որ հակաբիոտիկ են ներարկել, որի հանդեպ նա ալերգիա ուներ։

Այս պահին նորածին աղջնակի ինքնազգացողությունը լավ է, սակայն հիվանդանոցում լարված իրավիճակ է, մահացած կնոջ հարազատները թույլ չեն տալիս, որպեսզի դին դուրս բերեն հիվանդանոցից։ Նրանք պահանջում են պարզաբանում։