Այս պահին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են իրականացնում հագուստի եւ կոշիկի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարողները։
NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում։
Ցուցարարները բողոքում են մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։