«Իրատես» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի շուրջ զարգացումները հետաքրքիր ընթացք են արձանագրում։ Սկզբում Նիկոլ Փաշինյանը նրան սեփական «մարմնով» ծածկեց՝ հայտարարելով, թե ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում, հիմա, սակայն, լռում է։ Ընդդիմադիր ուժերի դժգոհությունը Հարությունյանից սկսեց օր օրի ձնագնդի պես մեծանալ, հանրության շրջանում կառավարությունից հիասթափության ամենամեծ չափաբաժնի օբյեկտը Հարությունյանն է։ «Իմ քայլը» սկսեց այս հողի վրա առաջին հրապարակային ճաքերը տալ, մնացածներն էլ իրենց հազիվ են զսպում, որ «ցուպը» հեղափոխության առաջնորդներից մեկի ձեռքից չխլեն ու․․․ Հրաժարականի պահանջին միացավ խորհրդարանական ընդդիմությունը, եւ մի ուշագրավ դրվագ առավել ակնառու դարձավ։ Երբ պաստառով լուսավորականները փորձեցին նիստերի դահլիճ մտնել, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակցին ասաց, որ թույլ չտան ներս տանել պաստառը, հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եկավ ու գրեթե «բարի երթ»-ով նրանց ներս ուղեկցեց։ Փաստորեն արդեն իրավիճակ էր փոխվել, ավելին, պաստառի հետ անհաշտ պայքար մղող փոխխոսնակը եւ Փաշինյանի միակ ու անկրկնելի աներձագը կարճ ժամանակ անց անձամբ լուսանկարվեցին ԼՀԿ-ի՝ ԿԳՄՍ նախարարից «դուխով» հրաժարական պահանջող պաստառի հետ` լայն ու լուսավոր ժպիտով։ Կարծես ժամեր առաջ Սիմոնյանը չէր խորհրդարանի «վերակացուի» դերը ստանձնել։ Հետաքրքիր զուգադիպությամբ հենց ԱԺ-ում իր հրաժարականի քննարկման օրն Արայիկ Հարությունյանն ասուլիս հրավիրեց ու հայտարարեց, թե հեղափոխության առաջնորդներից մեկն ինքն է, եւ իր հրաժարականն անգամ չերազեն։ Սա ավելի շատ ոչ թե ընդդիմությանը, այլ հենց իշխանությանն ուղղված ուղերձ էր, որովհետեւ իշխանությունում արշալույսները շատ վաղուց արդեն խաղաղ չեն, Նիկոլ Փաշինյանն ընդդիմության ձեռքով ուզում է ազատվել իր վարկանիշի վրա մեծ քար գցող նախարարից։ Իսկ վերջինս նրան հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը. ինչքան Փաշինյանը, նույնքան էլ ինքը «հեղափոխության» իրավատերերից են։ Ասել է՝ որքան Փաշինյանն իրավունք ունի մնալու իր աթոռին, այնքան էլ՝ Հարությունյանը։ Այս իրավիճակը փաստում է, որ իշխանության ներսում արդեն բեւեռների պայքար է սկսվում, որը հիմնահատակ քանդելու է մի քանի «փայատերեր» ունեցող այս իշխանության առանց այդ էլ խարխուլ հիմքերը։ Նրանց միջեւ պայքարը առաջիկայում թեժանալու, եւ ընդդիմությունը, մասնավորապես արտախորհրդարանական ընդդիմությունը, այլեւս անելու գործ չի ունենալու, քանի որ իշխանությունն ինքը իրեն արդեն խժռում է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում :
Լրահոս
WikiLeaks. Արման Բաբաջանյանը գործակալ է
ankakh.com-ը գրում է․ 2012 թ. փետրվարի 27-ին WikiLeaks-ը սկսեց հրապարակել Համաշխարհային հետախուզական ֆայլերը՝ հինգ միլիոն էլ. նամակներ, ուղարկված «համաշխարհային հետախուզական» Ստրատֆոր ընկերությունից, որի գլխամասային գրասենյակը գտնվում...
Արցախի «Արդարություն»կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ Արցախի "Արդարություն" կուսակցությունը շնորհավորում է ազգայն տոնացույցի կարևորագույն տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը միասնական ու միակամ հռչակեց ազատ...
ԱԱԾ-ն Վանեցյանին՝ Փաշինյանի մեսիջները փոխանցելու փոխարեն թող զբաղվի սորոսական գործակալներով
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ասածները չեմ մեկնաբանում: Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ-ի,...
Գագիկ Ծառուկյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ
Gagik Tsarukyan-ի ֆեյսբուքյան էջից՝
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ,
1991 թվականի այս օրը գրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենալուսավոր էջերից մեկը: 29...
Սորոսական ցանցն՝ իշխանության պատվերով թիրախավորել է Վանեցյանին
Հիմա թվարկե՞մ իշխող թիմի այն սխալները, որ թիմն էլ է վերջում հասկացել, որ սխալ է, բայց երբ մատնացույց էինք անում խնդիրը, ամեն կերպ արդարացնում...