Բարձր երաժշտություն և հրավառություն Նորք-Մարաշում. հեղինակը վարչական տույժի է ենթարկվել. Տեսանյութ

 

Սեպտեմբերի 18-ին, կեսգիշերն անց, քաղաքացիներից ոստիկանությունում ահազանգեր ստացվեցին, որ Նորքի տներից մեկում բարձր երաժշտություն է և հրավառություն։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզեցին, որ Արմենակյան փողոցի տներից մեկի բակում հրավառություն է իրականացրել 31-ամյա մի տղամարդ։
Նա բերվեց ոստիկանություն և ենթարկվեց վարչական պատասխանատվության։

Հարգելի՛ քաղաքացիներ, ժամը 23-ից հետո պահպանեք լռության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է։