Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանը նշում են ամուսնության տարեդարձը

 

Դերասան-ամուսիններ Աշոտ Տեր-Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանն այսօր նշում են իրենց ամուսնության 1-ամյակը: Այդ առթիվ Սոֆյան Ինտագրամի իր էջում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել ու մակագրել. «Ուրախ 1-ամյակ, իմ սեր»:

Ամուսնությունից հետո դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում ասել էր, որ մեծ հարսանիք, որպես այդպիսին, չեն արել:

«Մեծ արարողություն չենք արել։ Պսակադրվել ենք, որից հետո նույն օրը մեկնել ենք Բալի՝ վայելելու մեր մեղրամիսը»,- պատմել էր դերասանուհին։