Ասյա Խաչատրյանը հրաժարվում է մեկնաբանել իր և Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, տարօրինակ հագուստներով, տարօրինակ անձանց միջավայրում, անհասկանալի երաժշտության ներքո, անհասկանալի շարժումներով ինքնամոռաց պարում: Տեսանյութում է նաև Ասյա Խաչատրյանը:

Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ տեսանյութում, հավանաբար, չէ, չգիտեմ, միգուցե, Աշոտ Փաշինյանն է.  «Ինչ պատասխան եք ինձանից ակնկալում, ես չեմ ուզում հարցազրույց տալ: Եթե ես ինձ հատուկ փնտրած չլինեի տեսանյութում՝ հաստատ չէի ճանաչի, որ ես եմ»:

Ասյայից հետաքրքրվեցինք, թե երբ է նկարվել տեսանյութը, ի՞նչի կապակցությամբ էին պարում, մտերի՞մ է Աշոտ Փաշինյանի հետ, թե՞ ոչ, սակայն նա չպատասխանեց հարցերին՝ ասելով, որ անձնական հարցեր չի մեկնաբանում:

Ասյայի խոսքով՝ գաղափար չունի՝ ով է նկարել տեսանյութը և հակահիգենիկ է ուրիշի անձնական կյանք խցկվելը: