ԱԱԾ-ն Վանեցյանին՝ Փաշինյանի մեսիջները փոխանցելու փոխարեն թող զբաղվի սորոսական գործակալներով

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ասածները չեմ մեկնաբանում: Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսվել են: Այդ մասին հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:
Քյարամյանն ավելի լավ է չանդրադառնա Վանեցյանին, ով բարձր կալիբրի գործիչ է, թե ուժային համակարգում իր անցած հարուստ ճանապարհով, թե այժմ ակտիվ քաղաքական գործունեությամբ, այլ ԱԱԾ տնօրենը թող անդրադառնա ՀՀ-ն զավթած օտարերկրյա, սորոսական ցանցին, որոնք ներդրվել են պետական բոլոր համակարգերում ու հսկում են Հայաստանը:
ԱԱԾ պետք է զբաղվի նաև Աննա Հակոբյանի հիմնադրամով, որը քրեական հետապնդումներից խուսափելու լավագույն միջոցն է՝ «մուծվել և չնստել» օպերացիայի շրջանակներում, ինչպես նաև պարզի, թե ինչպես են իմքայլական պատգամավորները շքեղ բնակարաններ գնում, անշարժ գույք և այլն:
Եթե ԱԱԾ-ն այդքանը գիտի ու լռում է՝դա արդեն այլ հարց է, իսկ եթե նրանք կոմպրոմատներ են հավաքում Փաշինյանի համար սեփական թիմը հսկելու նպատակով՝դա նույնպես հարցեր է առաջացնում:
ԱԱԾ չպետք է միջամտի ՀՀ ներքաղաքական կյանքին՝փորձի վախեցնել ընդդիմադիրներին՝նրանք ունեն այլ գործառույթներ և ավելի լավ է զբաղվեն այդ գործառույթներով:
Փաշինյանը չպետք է ուժային համակարգերի միջոցով լուծի իր խնդիրներն ընդդիմության հետ: Չնայած ԱՄՆ-ն ու ԵՄ-ն լռելու են, քանի որ Փաշինյանը նրանց դրածո են, նրան տվել են կանաչ լույս՝միայն թե խզի հայ-ռուսական կապերը: