Պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում արաբական երկրներից. ՀՀ-ում անկայունությունը հետաձգում է բոլոր խոսակցությունները

Իրանում Հայաստանի դեսպանը օրեր առաջ հանդիպել է Իսլամական Հանրապետությունում Կատարի դեսպանին, որը համատեղության կարգով հայաստանում կատարի դեսպանն է: Լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ Կատարի դեսպանը Իրանում Հայաստանի դեսպանի միջոցով Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի անունից գրությունը է փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Հատկանշական է, որ Կատարը արաբական այն այն երկրներից է, որը գործակցում է և՛ Թուրքիայի, և՛ իրանի հետ: Բազմիցս խոսել եք այն մասին, որ արաբական ուղությունը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր վեկտորներից մեկը, այսօր տարածաշարշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողություններ են, ստատուս քվոյի փոփոխություն: Հետպատերազմյան Հայաստանը որքանո՞վ է հետաքրքիր արաբական երկրների, այդ թվում Կատարի համար, քաղաքական և անվտանգային ի՞նչ գործոններ կարող են միավորել արաբական երկրներին և Հայաստանին: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է արաբագետ Հայկ Քոչարյանի հետ:

«Արդարության համար պետք է նշել, որ նախապատերազմյան շրջանում նկատվում էր նոր վեկտորի կամ Մերձավոր Արևելքի հանդեպ նոր քաղաքականության ձևավորում, ինչը դրսևորվեց միայն Եգիպտոս այցով, հետո սկսվեց պատերազմվը, վեկտորի զարգացումը կանգնեց, ԱԳՆ-ի կողմից դեռ բարձրաձայնված չէ՝ ինչ ենք անելու արաբական երկրների ուղղությամբ: Պատերազմից հետո իրավիճակը լրիվ այլ է: Մեր հարևանությամբ կամ մեր ինտերգրված տարածքում, որը նաև Մերձավոր Արևելքն է, շատ արագ փոփոխություններ են տեղի ունենում»,-ասաց Քոչարյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ռեգիոնալ մակարդակով խաղացողները ակտիվացել են, Թուրքիայի մակարդակով քայլեր են արվում օրինակ Սաուդիան Արաբիայի հետ հարաբերությունները էլ ավելի չսրելու համար, Արաբական Միացյալ Էմիրությունները ևս լուրջ հայտ է ներկայացնում: «Մենք ի՞նչ ունենք անելու: Անհայտ է, որ պետք է գտնենք համագործակցության եզրեր արաբական երկրների հետ, շահերը տարբեր են, պետք է սկսել բանակցություններ՝ մեր անվտանգության կարմիր գծերը գծելով: Պատերազմի ընթացում տեսանք Արմեն Սարգսյանի այցերը արաբական մի քանի երկրներ: Այն կապերը, որ ունի երկրի նախագահը, օգտագործում է որոշակի զարգացումների հնարավորություն ստեղծելու համար: Բայց պետք է հասկանալ, որ ցանկացած տեսակի զարգացման համար, անհրաժեշտ է կայունություն, երկրում տիրող անկայում իրավիճակը, ներքաղաքական լարվածությունը, անորոշությունը հետաձգում են բոլոր տեսակի խոսակցությունները»:

Քոչարյանի խոսքով՝ արաբական երկրները պատրաստ են գալու և մասնակցելու որոշակի ծրագրերի, բայց նրանց պետք է կայունություն: Անդրադառնալով Իրանի դեսպանի միջոցով ՀՀ նախագահին փոխանցված գրությանը՝ նա ընդգծեց, որ սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Իրանը փորձում է բարձրացնել իր դերն ու նշանակությունը տարածաշրջանում: «Հնարավոր է, այստեղ գործ ունենք դիվանագիտական նրբության հետ»:

Առավալ մանրամասն՝ տեսանյութում: