Սպասվում է ձյուն. եղանակը ՀՀ-ում

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի  24-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝

Փետրվարի  24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: