Նաիրի Սարգսյանը փոխանցեց, որ լրագրողներին դուրս հանեն կառավարությունից

Քիչ առաջ կառավարության ներսում աշխատող լրագրողների մոտ իջավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ու անվտանգության աշխատակիցներին տեղեկացրեց, որ լրագրողները պետք է դուրս գան շենքից, քանզի նիստն ավարտվել է: Hraparak.am-ի հարցին` ինքը գնալո՞ւ է հրապարակ ի աջակցություն վարչապետի, Սարգսյանն ասաց` իհարկե:

Իսկ քաղաքացիական պատերազմի վտանգ չի՞ տեսնում, վարչապետի օգնականն ասաց` ոչ, քաղաքացիական պատերազմ չի լինի, և դրանում ինքը համոզված է: