Անդրանիկ Քոչարյանը վախկոտ է և հասարակ սրիկա. Խաչատուրով

Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նա անդրադարձավ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե պետությունը կարող է կրակել.

«Հարգելի բարակամներ, ես այս հանրահավաքին չէի մասնակցում, քանի որ բանակը պասիվ էր, բայց ես այսօր ուրախ եմ, որ մեր բանակը արթնացել է: Անդրանիկ Քոչարյանն ասում էր, որ կրակելու է, ես նրան շատ լավ եմ ճանաչում, նա մտածում է որ կողմին կպնի, նա վախկոտ է, և հասարակ սրիկա ա: Բոլորն ասում են, որ 2016 թվականին մենք պարտվել ենք, որ թուրքերից խաղաղություն եմ խնդրում, ես երդվում եմ, որ թուրքերից ոչինչ չեմ խնդրել, միշտ նրանք են խնդրել»։

Խաչատուրովը խոսեց նաև Վազգեն Մանուկյանի մասին.

«Վազգեն Մանուկյանը քաջ և արդար մարդ է, ես նրան հաջողություն եմ մաղթում»: