ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԼԻԱՐԺԵՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՊՆ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որեւէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը:

Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության:

ՀՀ պաշտպանության նախարարություն