Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք, առողջացել է 144 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք, առողջացել է 144 քաղաքացի, մահացել՝ 7-ը: Մեկ օրում կատարվել է 3977 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 724606-ի:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171793 դեպք, որոնցից 163309-ն` առողջացած, 3190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4481 պացիենտ:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։