Կաննում բացվել է ստորջրյա արվեստի անվճար թանգարան

Կաննում ստորջրյա արվեստի նոր թանգարան է բացվել: Այս մասին հայտնում է Lonely Planet-ը:

Թանգարանը Սենտ-Մարգերիտ կղզու մոտակայքում է: Ներկայացված է վեց քանդակ, որոնց բարձրությունը գրեթե երկու մետր է:

Քանդակները տեղաբնակների դիմանկարների են: Նրանցից են 80-ամյա ձկնորսը, տեղի դպրոցի իննամյա աշակերտը և այլք: Քանդակներից յուրաքանչյուրը 12 տոննա քաշ ունի:

Բրիտանացի նկարիչ Ջեյսոն Թեյլորից չորս տարի է պահանջվել հուշարձանները կերտելու համար: Քանդակները նրա առաջին գործերն են, որոնք տեղ են գտել Միջերկրական ծովում: