Խաչիկ Ասրյան. Փաշինյա՛ն Նիկոլ, Հայ ազգը սև կամ սպիտակ չի կարող լինել. Հայ ազգը Եռագո՛ւյն է և վե՛րջ

Հայաստանի իսկական ընդդիմությունն՝ ի դեմս «Հայոց Արծիվների», Փաշինյան Նիկոլից պահանջում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացում

Արցախը թուրքին հանձնած, ազգադավ Փաշինյան Նիկոլն, արդեն երրրորդ ամիսն է, խոսում է Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, բայց ոչ մի իրական քայլ չի կատարում այդ ուղղությամբ:
Փաշինյան Նիկոլը մե՛կ պատճառ է բերում, թե Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, մե՛կ էլ, թե խորհրդարանական ընդդիմությունը չի համաձայնվում հուշագիր ստորագրելով պարտավորվել, որ, Հայաստանի գործող վարչապետի հրաժարականի դեպքում, նոր վարչապետի թեկնածու չի առաջադրի:
Փաշինյա՛ն Նիկոլ, հետպատերազմյան Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը համազգային պահանջ է և օրվա հրամայական:
Փաշինյա՛ն Նիկոլ, Հայաստանում իսկական ընդդիմությունը ոչ թե 2018 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում քեզ վարչապետ ընտրած, վերջին երեք տարիների ընթացքում քո կառավարությունում, քո իշխանության մեջ քո ենթակայության տակ աշխատած, ինչպես նաև քեզ հետ կոալիցիոն կառավարություն ձևավորած, իսկ հիմա արդեն քո հրաժարականը պահանջող կուսակցություններն են, այլ քեզ և քո սորոսածին իշխանությանը միշտ մերժած, քո իշխանության ժամանակ Ազատության հրապարակում «Հեռացնե՛նք Նիկոլին, փրկե՛նք Հայաստանը» գործընթացն առաջինը սկսած, Հայոց Հայրենիքի պաշտպանության համար իր կյանքը զոհասեղանին միշտ դրած, արյամբ Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգ դավանող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը, որն ի սկզբանե քո իշխանությունը գնահատել է որպես հակապետական և հայաստանակործան։
Փաշինյա՛ն Նիկոլ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջում է հենց այսօր սկսել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման գործընթացը, քանզի միայն արդար ընտրությունների միջոցով է, որ Հայ ժողվուրդը լեգիտիմ ճանապարհով քեզ ու քո լակոտակրատիային կուղարկի պատմության աղբանոցը, և կձևավորի Հայաստանի հաջորդ` Ազգային — պետական շահն իր արյան մեջ կրող, Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող իշխանություն:
Փաշինյա՛ն Նիկոլ, Հայ ազգը սև կամ սպիտակ չի կարող լինել. Հայ ազգը Եռագո՛ւյն է և վե՛րջ։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան