ՀՀ առողջապահության նախարար. Անհրաժեշտ է վերադառնալ դիմակային ռեժիմի պահպանմանը

Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաճախականությունը սկսել է աճել. երեկ 2922 թեստ է անցկացվել, որից 491-ը (16 տոկոս)` դրական արդյունքով: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով` հունվար-փետրվար ամիսներին անցկացված թեստերի միայն մոտ 5-7 տոկոսի արդյունքներն էին դրական, իսկ այժմ դրական դեպքերի թիվն աճում է: Մասնագետներն ակնկալում են, որ հաջորդ շաբաթ թեստերի դրական արդյուքներն ավելի շատ կլինեն:

Նախարարը նշեց, որ Հայաստանում անհրաժեշտ է վերադառնալ դիմակային ռեժիմի պահպանմանը եւ խստորեն պահպանել անվտանգության բոլոր կանոնները, եթե ուզում ենք խուսափել նոր սահմանափակումների ներդրումից, որոնք այդ թվում ազդում են նաեւ երկրի տնտեսության վրա:

Նրա խոսքով` առաջիկա օրերին մարտի 8-ի տոնի կապակցությամբ առեւտրի կենտրոններում եւ հյուրանոցներում ավելի մարդաշատ կդառնա, եւ շատ կարեւոր է նաեւ այնտեղ խստորեն հետեւել անվտանգության կանոններին: