Մասնագետները նկարագրել են կորոնավիրուսով «հավերժական» վարակման առաջին դեպքերը

Ամերիկացի բժիշկները նկարագրել են կորոնավիրուսով «հավերժական» վարակման առաջին դեպքերը. մի քանի պացիենտների մոտ վիրուսը պահպանվում է ամիսներ շարունակ եւ նույնիսկ ավելի երկար ժամանակ:

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները գրանցել են, որ լեյկեմիայով հիվանդ մի քանի պացիենտների օրգանիզմում վիրուսի հետքերը պահպանվել են կես տարի շարունակ, հայտնում է medRxiv-ը: Սա ցույց է տալիս, որ խաթարված իմունիտետով մարդիկ հիվանդության առաջ խոցելի են:

Մասնագետների խոսքով՝ օրգանիզմում կորոնավիրուսի երկարատեւ առկայությունը մեծացնում հավանականությունը, որ մուտացվելով՝ վիրուսը ժամանակի ընթացքում կդառնա անխոցելի հակամարմինների համար:

Դրանից բացի, այդպիսի պացիենտների շրջանում թույլ իմունիտետի պատճառով մի քանի անգամ վարակվելու հնարավորություն կա, եւ նրանք չեն կարողանում ապաքինվել երկար ժամկետում: