Հասկանում եմ, թե ինչու Թուրքիայի եւ Ադրրբեջանի ղեկավարները Փաշինյանի ջերմեռանդ «բալեշչիկերն» են». Արամ Աբրահամյան

Վստահ եմ, որ իշխանության մեջ եղած ադեկվատ մարդիկ (մասնավորապես, ԱԳՆ-ում) հասկանում են, թե ինչ են նշանակում Ալեւի ելույթները Զանգեզուրի մասին: Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Նա, նաեւ հավելել է. «Վստահ եմ, որ «ժողովրդի ներկայացուցիչները», որոնք ծափահարում են «Կեցցե՛ն մեր նահատակները» կարգախոսին, դա չեն հասկանում: Կասկածում եմ, որ վարչապետը դա հասկանում է՝ նա ապրում է այլ իրականության մեջ: Հասկանում եմ նաեւ, թե ինչու Թուրքիայի եւ Ադրրբեջանի ղեկավարները Փաշինյանի ջերմեռանդ «բալեշչիկերն» են»: