Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ Մարտի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ին՝ կեսօրից հետո, 8-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում +3+5, վաղը ցերեկը՝ +9+11:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +8+10,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+4,

Լոռիում  գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +5+10,

Տավուշում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +8+12,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2-+4 ցերեկը՝ +8+12,

Արարատում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +11+13,

Արմավիրում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +11+13,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0+4,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +11+13,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+17,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +7+12,

Արցախում գիշերը՝ +2+8, ցերեկը՝ +13+18: