5 հետաքրքիր փաստ կանանց մասին

Գիտեի՞ք արդյոք, որ կանայք ավելի արդյունավետ իմունային համակարգ ունեն, ավելի երկար են ապրում եւ ավելի հազվադեպ բախվում մի ամբողջ շարք հիվանդությունների:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանանց մասին մի քանի հետաքրքիր փաստեր:

  1. Կանայք ավելի լավ են տարբերակում գույների երանգները

Կանայք գույների երանգներն ավելի լավ են տարբերակում, քան տղամարդիկ: Կարծիք կա, որ գույնի նման ընկալումը ձեւավորվել է էվոլյուցիայի գործընթացում. մինչ տղամարդիկ պայքարում էին տարածքի համար կամ որսի գնում, կանայք զբաղված էին տան օջախով, եւ այսպիսի առանձնահատկությունը նրանց օգնել է ավելի հեշտ գտնել ուտելի բույսերը:

  1. Կանայք ավելի լավ են լսում

Կարծիք կա, որ ուղեղի կենտրոններում այն նեյրոնները, որոնք պատասխանատու են խոսքի եւ լսողության համար, կանանց մոտ 11 տոկոսով ավելի շատ են, քան տղամարդկանց մոտ: Հենց այս պատռճառով կանայք ոչ միայն ավելի լավ են լսում, քան տղամարդիկ, այլեւ լսողությամբ տարբերակում են հուզական երանգների ավելի լայն դիապազոն:

  1. Կանանց մաշկն ավելի բարակ է

Կանանց մաշկը շատ ավելի բարակ է, քան տղամարդկանց մաշկը, եւ դրա մեջ ավելի վաղ են սպառվում կոլագենի պաշարները, այս պատճառով կանանց մաշկի վրա կնճիռներն ավելի վաղ են հայտնվում, քան տղամարդկանց մոտ:

  1. Կանայք ավելի երկար են ապրում

Կանայք միջինը ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, եւ դա մի ամբողջ շարք պատճառներ ունի՝ գենետիկից մինչեւ հորմոնալ: Դրանից բացի, կանայք սովորաբար ավելի առողջ կենսակերպ են վարում, հազվադեպ են ունենում վնասակար սովորություններ եւ հազվադեպ են բախվում սիրտ-անոթային հիվանդությունների, որոնք այսօր ամբողջ աշխարհում վաղաժամ մահվան գլխավոր պատճառն են:

  1. Կանայք ավելի ուժեղ իմունիտետ ունեն

Կարծիք կա, որ կանանց իմունիտետն ավելի ուժեղ է, քան տղամարդկանց իմունիտետը, ուստի կանայք ավելի լավ են պաշտպանված մեծ թվով հիվանդություններից, այդ թվում՝ ինֆեկցիոն: