Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. նրա հետ եղել է նաև կինը

Արարատի մարզում, այսօր՝ մարտի 8-ին,  ողբերգական դեպք  է տեղի ունեցել. ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյակերտ գյուղում ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենան  բախվել է երկաթե էլեկտրասյանը:

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 59-ամյա Արշակ Պ.-ն ավտոմեքենան վարելու ընթացքում վատացել է, ինչից հետո, հավանաբար, հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է  կինը

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննութուներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: