Խաչիկ Ասրյանը կոչ է անում հրաժարվել օտարածին գրանտներ վերցնելու գայթակղությունից

Փաստ է, որ «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը» սկզբունքը գործում է նաև քաղաքականության մեջ։ Վերջին տարիներին հանրությանը պարզ դարձավ, որ Հայաստանին տրամադրված միլիոնավոր դոլարները հաճախ եղել են մահակ մեր երկրում ոչ հայանպաստ օրակարգեր առաջ տանելու համար։

Այսպիսով, հերթական դրամաշնորհը՝ մինչև 150 հազար դոլարի չափով կտրամադրվի Հայաստանում Ամերիկայի դեսպանատան կողմից:

Օտարածին գրանտների դեմ մշտապես պայքարի առաջամարտիկ է եղել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը։ Այս անգամ ևս նա կոչ է անում հրաժարվել այդ գայթակղությունից, հրաժարվել այդ գումարը վերցնելու և սեփական ազգի ու պետության դեմ ծառայելու պարտադրանքից:

Խաչիկ Ասրյանի համոզմամբ նման դրամաշնորհների արդյունքում՝ ստեղծված գործակալական ցանցը 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում իրականացրեց պետական հեղաշրջում, որի արդյունքում մենք կորցրել ենք Արցախն ու 5 հազարից ավելի հայորդիների, ունենք 10 հազարից ավելի վիրավորներ, հարյուրավոր անհետ կորածներ ու գերեվարվածներ, որոնց ճակատագրով, պետական մակարդակով, որևէ մեկը չի զբաղվում:

Խաչիկ Ասրյանը պնդում է, որ Ամերիկյան գործակալական ցանցն է, որ, գրեթե երեք տարի շարունակ, Հայաստանում ոչնչացնում է մեր պետականությունն, անհաշտ պայքար է սկսել մեր ազգային ինքնության, լեզվի, կրոնի, պատմության ու մշակույթի դեմ, երեք տարի շարունակ քարոզում և գովազդում է այլարսերվածություն և ապազգային բարքեր, որոնց արդյունքում արդեն ձևավորվել է հակահայերի մի ոհմակ, որոնց համար Հայոց հայրենիքն, ազգն ու պետությունը ոչ մի արժեք չունեն, որոնց համար մեծագույն ձեռքբերումն իրենց ֆիզիկական գոյությունն է, իսկ ապրելու իմաստն՝ իրենց տերերին ծառայելը։