Ինչո՞ւ է կորոնավիրուսը հատկապես վտանգավոր գարնանը

Գարնան ամիսներին մարդիկ կարող են հատկապես խոցելի լինել կորոնավիրուսի նկատմամբ: Դա կապված է օդում փոշու կոնցենտրացիայի մեծացման հետ, ինչը կարող է թուլացնել իմունիտետը: Այս մասին ասվում է հոդվածում, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Հայտնի է, որ  օրգանիզմի վրա փոշու ազդեցությունը փոքրացնում է հակավիրուսային ինտերֆերոնային պատասխանը, ինչը տարբեր վարակներ ավելի վտանգավոր է դարձնում: Քանի որ SARS-CoV-2-ը զգայուն է ինտերֆերոնների նկատմամբ, հետազոտողները որոշել են ստուգել,թե արդյոք փոշին կարող է ազդել կորոնավիրուսի նկատմամբ մարդկանց խոցելիության վրա:

Պարզվել է, որ օդով փոխանցվող փոշին բարձրացնում է վարակման հաճախականությունը 44 տոկոսով:Սոցիալական մեկուսացման միջոցները նվազեցնում են այդ ցուցանիշը երկու անգամ: Գիտնականները ռիսկի խմբում գտնվող մարդկանց խորհուրդ են տալիս գարնանը դիմակ կրել օդում կախված մասնիկների դեմ: