Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 340 նոր դեպք. մահացել է 7 մարդ

0

Հայաստանում մարտի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 340 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175538 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 757660 վերջին մեկ օրում` 2312 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 6208 պացիենտ. մեկ օրում ավելացել է 170-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 165259 անձ` վերջին մեկ օրում 163 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3237 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 834 է:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here