Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 748 նոր դեպք. մահացել է 2 մարդ

Հայաստանում մարտի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 748 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 176286 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 761945 վերջին մեկ օրում` 4285 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 6772 պացիենտ. մեկ օրում ավելացել է 564-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 165441 անձ` վերջին մեկ օրում 163 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3239 է: