Ինչու պետք է լսել Խաչիկ Ասրյանի հորդորը և հրաժարվել դրամաշնորհներից

Արտակ Ղազարյան ֆեյսբուքյան օգտատերը իր էջում անդրադարձել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի՝ ամերիկյան դրամաշնորհներից հրաժարվելու հորդորին, և մասնավորապես գրել.
Խաչիկ Ասրյանի՝ արևմտյան դրամաշնորհներից հրաժարվելու պահանջը մեծ աղմուկ հանեց, դե ով դրանից օգտվում էր՝ հոնքերը կիտեց, ով հասկանում է, թե Խաչիկ Ասրյանը ինչ է ասում՝ համաձայնվեց…
Եթե կա մի հասարակական հատված, որը ամբողջովին չի հասկանում, թե ինչու պետք է հրաժարվել դրամաշնորհներից, բացատրեմ մեխանիզմը:
Ենթադրենք Ադրբեջանին կամ Թուրքիային որևէ տվյալ է պետք իմանալ Հայաստանի, բնակչության, ստրատեգիական օբյեկտների, զինված ուժերի և այլնի վերաբերյալ: Որպեսզի հարյուրավոր լրտեսների, հետախուզության աշխատակիցների ու հավաքագրված ամբողջ ռեսուրսը չօգտագործեն՝ կա պարզ օրինակ. բացում են, ասենք, ԱՄՆ-ում որևէ ֆոնդ, գումար են փոխանցում հաշվին, Հայաստանում հայտարարում են դրամաշնորհային ծրագրեր, որոնց մասնակիցներից պահանջվում է լրացնել թերթիկներ, որտեղ, բացի ծրագրի բուն էությունից, տասնյակ քողարկված հարցեր են տրվում՝ իրենց հետաքրքրող տվյալները ամբողջացնելու համար: Դե իսկ ծրագրի ավարտից հետո, ընթացիք միջնաժամկետ հաշվետվություններում տեղեկանքների ձևով ամբողջանում է թշնամուն անհրաժեշտ ինֆորմացիան…
Սա ամենափոքրիկ դետալն է, որ ձեզ ներկայացրեցի, հաջորդիվ առավել կխորանամ մանրամասների մեջ:
Այնպես որ՝ լսեցեք Խաչիկ Ասրյանի հորդորը և կոպեկների դիմաց մի վաճառեք երկիրը…