ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետը կարող է զբաղվել քաղաքականությամբ. «Ազգային օրակարգ»

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունն այն մասին, որ նա կշարունակի հայրենիքին ծառայել նոր կարգավիճակով, կարող է նշանակել, որ նա պատրաստվում է զբաղվել քաղաքականությամբ: Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի ղեկավար Արա Հակոբյանը:

Նա կրկնեց կուսակցության դիրքորոշումը, որի համաձայն՝ ղարաբաղյան պատերազմում պարտությունը կազմակերպված էր Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից, եւ իշխանափոխությունից հետո բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու: