Օնիկ Գասպարյանն ունենալով գեներալիտետի աջակցությունը, թույլ չտվեց երկիրը մտցնել ներքին բախումների մեջ. Մարուքյան

Այժմ էլ տեսնում եմ, թե ինչպես են որոշ քաղաքական շրջանակներ ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներ հնչեցնում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հասցեին, թե իբր նա դրսեւորել է անսկզբունքայնություն՝ հեռանալով շտաբի պետի պաշտոնից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մինչդեռ Օնիկ Գասպարյանն այնքան ուժեղ պետական մտածողություն կրող անձ է, որ ունենալով բանակի գեներալիտետի հսկա մասի աջակցությունը, միեւնույն է, թույլ չտվեց երկիրը մտցնել ներքին բախումների կամ արնահեղության մեջ։

Եվ սա է, որ տարբերում է պետական մտածողության տեր գործչին շարքային քաղաքական գործչից, ինչը, իհարկե, հասու չէ նրանց, ում ջրաղացին ջուր չլցրեց գեներալը՝ իր ու Զինված Ուժերի պահանջներն ու այս իրավիճակից դուրս գալու գործընթացն այլ հարթություն տեղափոխելով»: