Հատուկ կոնտակտային լինզաները կկարողանան հետեւել աչքերի հիվանդության զարգացմանը

Փափուկ կոնտակտային լինզաների միջոցով հնարավոր կլինի վերահսկել աչքի հիվանդությունների զարգացումը: Պերդյուի համալսարանի գիտնականները ներկայացրել են փափուկ կոնտակտային լինազներ:

Medicalxpress.com-ի հաղորդմամբ՝ խոսքը շուկայում ներկայացված փափուկ կոնտակտային լինզաներում ուլտրաբարակ սենսորների ինտեգրման տեխնոլոգիայի մասին է:

Ներկառուցված սենսորները գրանցում են ցանցաթաղանթի էլեկտրոֆիզիոլոգիական ակտիվություն՝ հաշվելով եղջերաթաղանթի մակերեսից ազդանշանները: Հարկ է նաեւ նշել, որ չափումների համար տեղային անզգայացում է պահանջվում: