«Կանանց եւ աղջիկների կրթություն». ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց եւ աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է կանանց եւ աղջիկների կրթության խնդիրների լուծման գործում նշանակալի ներդրում կատարած անհատներին եւ հասարակական կազմակերպություններին:

Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ եւ 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար եւ ողջ կյանքի ընթացքում խթանել ուսման հնարավորություններ, հասնել գենդերային հավասարության եւ զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին։

Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածություն: Թեկնածությունների ներկայացումը հնարավոր է միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից, իսկ ինքնաառաջադրված հայտերը չեն ընդունվում։

Մրցանակի կանոնադրական պահանջներին եւ շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվում:

Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ  հետեւյալ հղմամբ:

Փաստաթղթերի ամբողջական փաթեթը պետք է ուղարկել ՀՀ ԿԳՄՍՆ (էլ. փոստ՝ international@escs.am) մինչեւ 2021 թվականի մայիսի 11-ը: