Ինչ վերցրինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց. Հիմա դրա ժամանակը չի. Արծրուն Հհովհաննիսյան

Ճիշտ է կրակոցները կամ հրետակոծությունները գրեթե դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակվում են ամենատարբեր ապատեղեկատվությունները, ամենատարբեր կեղծ հաշիվներից՝ խուճապի տարածում, գնահատականներ եւ այլն: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը

«Ես նորից հորդորում եմ զերծ մնալ գնահատականներ տալուց: Հատկապես նկատում եմ, որ ընդհանրացնող եզրակացություններ ենք շատ տալիս, թե ինչ տեղի ունեցավ, ինչպես տեղի ունեցավ, ինչ վերցրինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց: Հարգելիներս, դրա ժամանակը չի, վաղ է դրա մասին խոսելը, սպասենք պաշտոնական տեղեկությունների եւ չտանք այդպիսի մեկնաբանություններ»,-ասաց նա: