«Հրապարակ». Մերօրյա «ճպուռները»․ Չեն մտա­ծել ապագգայի մասին, բայց վազում են դափնիների հետևից

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 11-ին լրատվամիջոցնե­րը տեղեկացրին, որ ադրբեջանա­կան գերությունից վերադարձել է լիբանանահայ Մարալ Նաջարյանը: Լուրեր կան, որ Մարալի փրկության հարցում ներդրում են ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ՌԴ պետդումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Երա­նի թե թեման սրանով սպառվեր: Մարալի փրկության մասին տեղե­կանալուն պես ԱԺ նախագահ Արա­րատ Միրզոյանը հայտարարություն տարածեց՝ փորձելով իրենով անել հաղթանակը: «Ուզում եմ շնորհակա­լություն հայտնել ՌԴ Դաշնային ժո­ղովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում»:

Սա կարդալուց հետո հիշեցի 2004-2005 թվականների մի դեպք: Հասարակածային Գվինեայում աշխա­տող ՀՀ քաղաքացի 6 օդաչու պետա­կան հեղաշրջման փորձին մասնակցե­լու համար դատապարտվել էին երկարատև ազատազրկման: Մոտ մեկ տարի նրանք անազատության մեջ էին: 2005-ի հունիսին հաջողվեց հասնել նրանց ներմանն ու հայրենիք վերադարձին: Այս հարցում երևացող բանակցողը Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստա­նի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էր: Բայց ակնհայտ էր, որ հավաքական ջանքերի արդյունք հաղթանակ է: Սակայն… մեր օդա­չուները զնդանից դուրս եկել, մի երրորդ երկրում էին, դեռ տուն չէին հասել, սկսվեց հաղթողի դափնի­ների կռիվը, իմ վաստակն է, չէ՝ իմ վաստակն է:

Ավելի թարմ օրինակ. 2020 թվա­կանի հուլիսին Տավուշի սահմանին ադրբեջանական ոտնձգությունից հե­տո փոխանակ հսկայական վերլուծա­կան աշխատանք արվեր, լսեին խելոք մարդկանց, նայեին Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններին, որոշեցին պարգևատրել տավուշյան մարտերի մասնակիցներին: Մարդու վաստակը պետք է գնահատել, հե­րոսներին չգնահատող երկրում հե­րոսներ չեն ծնվում, բայց ամեն ինչ՝ իր ժամանակին: Եթե քամին տան տանի­քը պոկել է, և մնացել ես առանց տա­նիքի ու անձրևի տակ, նոր սառնարան առնելն առնվազն հիմարություն է:

Ճաշից հետո մանանեխ չեն մա­տուցում, կռվից հետո բռունցքները չեն թափահարում: Կռվի ժամանակ պետք է բռունցքները թափահարել, իսկ մանանեխը տալ ճաշի հետ: Այ, հագենալուց՝ դրված խնդիրը հա­ջողությամբ լուծելուց հետո կարե­լի է գնահատել համեղ մանանեխ պատրաստած խոհարարին և հիա­նալ բռունցքներն ամենաարդյունավետը թափահարած մարդու հնա­րամտությամբ:

Աթաբեկ Խնկոյանի «Ճպուռն ու մրջյունը» առակը հիանալի դաս է բոլոր արարատմիրզոյաններին՝ պատրաստ եղեք ռիսկին ու վտանգին, մտածեք ապագայի մասին: Չեն մտա­ծել, բայց վազում են դափնիների հետևից: Կամ՝ ինչպես մի իմաստուն մարդ է ասել, ոմանք պատրաստ են խաչվածին տրորելով խաչ բարձրա­նալ, միայն թե ավելի լավը երևան: Արարատ Միրզոյանն այստեղ տեսակ է: Երկրին վատություն անող տեսակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում