Ինչպե՞ս է աչքերի չորությունն ազդում կյանքի որակի վրա

Չոր աչքի ախտանիշներով հիվանդները կյանքի ավելի ցածր որակ ունեն՝ նման ախտանիշներ չունեցող հիվանդների համեմատ: Այս մասին հաղորդվում է BMJ Open ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այս հիվանդությամբ տառապող մարդիկ հայտնում էին չոր աչքերի՝ տեսողական ֆունկցիայի բացասական ազդեցության, ամենօրյա աշխատանք կատարելու դրանց ունակության եւ աշխատանքի կատարողականի վրա:

Չոր աչքի համախտանիշն այսօր շատ տարածված խնդիր է, որը կարող է խոցել բոլոր տարիքի մարդկանց, սակայն առավել տարածված է կանանց եւ տարեցների մոտ: Ախտանիշներն աչքերի գրգռում եւ կարմրություն, տեսողության աղոտություն եւ աչքի վրա քերծվածքի կամ օտար մարմնի առկայության զգացողություն են ներառում: Հաղորդվում է, որ 65-ից բարձր տարիքի մեծահասակների մինչեւ մեկ երրորդն ունի այս հիվանդությունը՝ չնայած իրական թիվը, հավանաբար, ավելի մեծ կլինի, քանի որ մեղմ ախտանիշներով մարդիկ ավելի քիչ են դիմում բժշկի:

Բուժումը հաճախ արհեստական ​​արցունքների, աչքերի քսանյութերի օգտագործում է ներառում:
Հետազոտության համաձայն՝ չոր աչքի համախտանիշ ունեցող մարդկանց մեծ մասը շարժունակության հետ կապված խնդիրներ է ունեցել եւ ավելի շատ դժվարություններ առօրյա գործունեության մեջ, քան՝ այս հիվանդությունը չունեցող մարդիկ: Հարցումները ցույց են տվել, որ նրանք ավելի հաճախ են անհանգստություն եւ դեպրեսիա ունենում:

Ավելի ծանր ախտանիշներ ունեցող հիվանդներն ավելի հավանական է, որ բացասական ազդեցություն կունենան իրենց սոցիալական եւ հուզական ակտիվության վրա, ինչպես նաեւ աշխատանքի արտադրողականության վրա, այդ թվում՝ ավելի շատ ժամանակ բաց թողնելն աշխատանքի համար նշված ախտանիշների պատճառով: