Ո՞ր ըմպելիքը կօգնի մեղմել շատակերության հետեւանքները

Որոշ ըմպելիքներ կօգնեն մեղմել շատակերության հետեւանքները, ինչպես պնդում է բժիշկ դիետոլոգ Անժելիկա Դյուվալը:

Նրա խոսքով՝ նյութափոխանակությունը կարգավորող ըմպելիքի համար անհրաժեշտ է կանաչ թեյի երկու ճաշի գդալ, կտրատած կիտրոնի չորս հատ, կտրատած նարնջի վեց հատ, թարմ անանուխի վեց ցողուն, մեկ ճաշի գդալ քրքում եւ վեց հատ սեւ պղպեղ:

Նախ պետք է մինչեւ 80 աստիճանի հասցված ջրի մեկ լիտրի մեջ եփել նշված քանակությամբ կանաչ թեյը: Այնուհետեւ պետք է ավելացնել առանձին բաժակի մեջ քրքումն ու պղպեղը, եւ լցնել այն 200 մլ տաք ջրի մեջ: Ստացված խառնուրդը պետք է թողնել ծածկած տարայում տասը րոպեով:

«Եփված կանաչ թեյը սառելուց հետո լցրեք սաթորի մեջ, ավելացրեք մաքուր ջուրն այնպես, որ հեղուկը հասնի 2 լիտրի»,-ասել է մասնագետը:

Օգտագործելուց առաջ մասնագետը խորհուրդ է տալիս ավելացնել ըմպելիքի մեջ կիտրոն, նարինջ եւ ձեռքերում տրորած անանուխի տերեւներ:

Այդպիսի կոկտեյլը, նրա խոսքով, պետք է ընպել հենց ճաշի ժամանակ, որպեսզի խուսափեք դիսկոմֆորտից, ծանրությունից ստամոքսում եւ մետեորիզմից: Բացի այդ՝ առավոտյան այդպիսի ըմպելիքը կառույգացնի եւ կլավացնի ինքնազգացողությունը: