COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 119 միլիոնը

Շաբաթ առավոտյան համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 119.058 միլիոն է կազմել, վկայում են ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Ամբողջ աշխարհում COVID-ի հետ կապված հիվանդություններից մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է՝ հասնելով  2.639 միլիոնի, վերականգնվել է շուրջ 95 միլիոն մարդ:

COVID-19-ով վարակման 10 միլիոն կամ ավել դեպքերով երկրներից են ԱՄՆ-ն, Բրազիլիան եւ Հնդկաստանը:

Միացյալ Նահանգները շարունակում են առաջատար մնալ վարակվման եւ մահվան դեպքերի թվով, որտեղ գրանցվել է COVID-19-ով վարակման 29.345 եւ մահվան 530 713 դեպք, գրանցվել է ավելի քան 20 միլիոն մարդու բուժման դեպք: ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (11.363 միլիոն վարակման եւ 275 105 մահվան դեպք) եւ Հնդկաստանը (11.333 միլիոն վարակման եւ 158 446 մահվան դեպք):

Ըստ Worldometer պորտալի, որը մասնագիտանում է աշխարհի ամենակարեւոր իրադարձությունների վիճակագրության գործում, շաբաթ առավոտյան աշխարհում բնակչության 1 միլիոն մարդու հաշվով մահվան դեպքերը 338.9 են կազմել: Միացյալ Նահանգներում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 1.641 մարդ, Բրազիլիայում՝ 1.289, Հնդկաստանում՝ 114 մարդ: