ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն Հայաստան կժամանի այսօր

Այսօր՝ մարտի 15-ին, Հայաստանի Հանրապետություն կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Մարտի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի, Շվեդիայի ԱԳ նախարարի հանդիպումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անն Լինդեն երեկ ժամանել է Ադրբեջան: Այսօր նա առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկման թեման եղել է ղարաբաղյան հակամարտությունն ու հետպատերազմական իրողությունները:

Լինդեն Հայաստան կժամանի Ադրբեջան կատարած այցի ավարտից անմիջապես հետո: