Տղամարդկանց մոտ բոլոր պատճառներով մահվան ռիսկը 60 տոկոսով մեծ է, քան կանանց մոտ. հետազոտություն

50 տարեկան եւ ավելի բարձր տարիքի տղամարդկանց մոտ բոլոր պատճառներով մահվան ռիսկը 60 տոկոսով մեծ է, քան կանանց մոտ: Նման արդյունքներ է ցույց տվել աշխարհի 28 երկրներում անցկացված ուսումնասիրությունը, որը հրապարակվել է CMAJ (Canadian Medical Association Journal) ամսագրում:

Ըստ Eurekalert.org-ի՝ այս տարբերությունը մասամբ պայմանավորված է տղամարդկանց շրջանում ծխելու եւ սրտի հիվանդությունների ավելի մեծ տարածվածությամբ:

«Շատ ուսումնասիրություններ ուսումնասիրել են սոցիալական, վարքային եւ կենսաբանական գործոնների ազդեցությունը մահացության մեջ սեռերի տարբերության վրա, բայց քչերն են կարողացել ուսումնասիրել երկրների միջեւ առկա հնարավոր տարբերությունները»,-գրում է դոկտոր Յու Ցզի Վուն Հոգեբուժության, հոգեբանության եւ նեյրոկենսաբանության ինստիտուտից:

Ուսումնասիրության հեղինակները ուսումնասիրել են տարբեր սոցիալ-տնտեսական գործոններ (կրթություն, բարեկեցություն), ապրելակերպ (ծխել, խմել), առողջություն (սրտի հիվանդություն, շաքարախտ, հիպերտոնիկ եւ դեպրեսիա) եւ սոցիալական (ամուսին, միայնակ ապրել) գործոններ, որոնք կարող են նպաստել մահացության վրա:

«Մահացության մեջ սեռերի տարբերության տարասեռությունը տարբեր երկրներում կարող է նշանակել սեռի զգալի ազդեցություն առողջ ծերացման վրա, ծխելու որոշիչ ներդրումը եւս կարող է տարբեր լինել՝ կախված բնակչության տարբեր խմբերից»,-գրում են հեղինակները: