Ինչ պետք է անեն քաղաքացիները, որոնց ավտոմեքենաները մնացել են հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքներում

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է՝ հակառակորդի վերահսկողության տակ գտնվող և պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և ռազմական միջոցառումներում շահագործված, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների մասին քաղաքացիները պետք է դիմեն համայնքի ղեկավարներին մինչև սույն թվականի մարտի 25-ը ներառյալ:

Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: