Ոսկին թանկանում է

Երեքշաբթի ոսկու արժեքը չափավոր աճում է՝ ներդրողների կողմից ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նիստի անցկացման եւ ինֆլյացիայի հնարավոր աճի ու ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերության կտրուկ մեծացման կապակցությամբ կարգավորողի մեկնաբանությունների սպասումով, վկայում են սակարկությունների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինն աճել է 0,22 տոկոսով կամ 3,85 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1733 դոլարի: Արծաթի մայիսյան ֆյուչերսը թանկացել է խորհրդանշական 0,01 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 26,29 դոլարի: