Ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ 24 ժամ ատամները չմաքրելու դեպքում

Բերանի խոռոչի վատ հիգիենան բերում է բակտերիաների առաջացման, որոնք լնդերի հիվանդությունների պատճառ են դառնում, ինչպես նաեւ արագացնում են բերանի խոռոչի միկրոբիոմի ծերացումը՝ ավելի արագ, քան կարծում էին նախկինում:

Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է mBio ամսագրում,  ցույց է տալիս, որ ատամները մաքրելուց հետո 72-ժամյա ընդհատման ընթացքում դիտվում է «բերանի խոռոչի օգտակար բակտերիաների» եւ օգտակար հակաբորբոքային քիմիական նյութերի կտրուկ նվազում, որոնց հետ դրանք կապված են:

Միաժամանակ մեծանում է «վնասակար բակտերիաների» քանակությունը, որոնք սովորաբար առկա են պարոդոնտիտով պացիենտների բերանի մեջ՝ լնդերի ծանր հիվանդություն, որը կարող է բերել ատամների վնասման կամ կորստ:

Գիտնականները հետազոտության ժամանակ բնական հիգիենայի տարբեր մակարդակով 40 մասնակիցներին խնդրել են 3 շաբաթ հետեւել բերանի խոռոչի լավագույն հիգիենայի: Սա բերել է ախտանիշների նվազման եւ հետազոտության համար առողջ սկզբնական մակարդակի: Այնուհետեւ սովորական առօրյան խախտվել է 4 շաբաթ: Ատամները վերջին անգամ մաքրելուց 24-72 ժամ անց հետազոտողները հայտնաբերել են օգտակար բակտերիաների մի քանի տեսակների առկայության կտրուկ նվազում, ինչպես նաեւ քիմիական բետաինի նվազում, որը, ինչպես հաղորդվել է, որոշ հիվանդությունների դեպքում հակաբորբոքային դեր է կատարում: