«Հայոց Արծիվներ». Պահանջո՛ւմ ենք՝ Հայաստանից վռնդե՛լ անգլիական շպիոններին

Այսօր՝ 2021 թվականի մարտի 16-ին, Երևան քաղաքում տեղակայված Անգլիայի դեսպանատան դիմաց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմը (110 մարդ), կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, բողոքի ակցիա իրականացրեց՝ ուղղված անգլիական «Հալո Թրաստ»  լրտեսական կազմակերպությանը:

Պահանջագիր

Ինչպե՞ս պատահեց, որ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակնայդքան հեշտորեն հաղթահարեց հայոց բանակի պաշտպանական բնագծերն, ինչպե՞ս ստացվեց, որ ադրբեջանական հետևակն ու զրահատեխնիկան առանց կորուստների անցան հայոց բանակի կողմից ականապատված տարածքներով և հայտնվեցին մեր բանակի թիկունքում:

Շատերը դավաճաններ ու լրտեսներ են փնտրում հայոց բանակի սպաների ու զինվորների, անգամ քաղաքացիական բնակչության շրջանում: Մինչդեռ ոչ մի զինվոր, սպա և,առավել ևս,քաղաքացիական անձ չի կարող տիրապետել  հանրապարփակ նման տեղեկատվության, չի կարող ունենալ ամբողջ սահմանի պաշտպանական բնագծերի և ականապատված տարածքների ճշգրիտ քարտեզներն ու սխեմաները:

Պարզվում է՝ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը (Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզները) Թուրքիայի և Ադրբեջանի գաղտնի ծառայություններին է տրամադրել անգլիական «Հալո Թրաստ»,այսպես կոչված,հումանիտար-մարդասիրական առաքելություն իրականացնող ընկերությունը, որն արդեն տաս տարուց ավել դավադիր գործունեություն է իրականացնում Հայաստանում և Արցախում:

Անգլիական «Հալո Թրաստ» կազմակերպության պաշտոնական առաքելությունն ականազերծումն է՝ քաղաքացիական բնակչության՝  պատերազմից մնացած ականների ու չպայթած արկերի զոհ չդառնալն ապահովելը: Մինչդեռ պարզվեց, որ «Հալո Թրաստ» անվանումով կազմակերպության գործունեության ամբողջ նպատակը եղել է հայոց բանակի կողմից ստեղծված պաշտպանական բնագծերի, ականապատված դաշտերի և տարածքների ճշգրիտ քարտեզների կազմումը և դրանք  Թուրքիային ու Ադրբեջանին փոխանցելը:

Արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ «մարդասիրական» առաքելություն իրականացնող «Հալո Թրաստ» կազմակերպության ամբողջ գործունեությունն ուղղված է եղել հազարավոր Հայ զինվորների սպանությանը, հազարավոր Հայ զինվորներին հաշմանդամ դարձնելուն, խաղաղ բնակչության, այդ թվում՝երեխաների, կանանց ու ծերերի մահվանը, տասնյակ հազարավոր մարդկանց փախստական դարձնելուն:

Անգլիական «Հալո Թրաստ»-ը ոչ թե մարդասիրական,այլ մարդասպանական կազմակերպություն է և վե՛րջ:

Արդեն կասկածից  վեր է, որ լրտեսական այդ կազմակերպությունը Հայաստանում բացառապես սպասարկել և սպասարկում է թուրք-ադրբեջանա-անգլիական շահերը:

Ամենավտանգավորն այն է, որ լրտեսական այս կազմակերպությունը  ներկայումս էլ շարունակում է իր հակահայ և հակապետական գործունեությունը Հայաստանում:

«ՀայոցԱրծիվներ. ՄիասնականՀայաստան» կուսակցությունը պահանջում է Հայաստանի կառավարությունից՝մեր Հայրենիքից վռնդել հետախուզական և լրտեսական գործունեություն իրականացնող անգլիական «Հալո Թրաստ»  կազմակերպությանը և այլևս ոչ մի առնչություն չունենալ վերջինիս հետ:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի  դեսպանատնից պահանջում ենք, որ իրենց պետությունը դադարեցնի Հայաստանի և Հայ ազգի դեմ արդեն հարյուրամյակից ավել շարունակվող հակահայ քաղաքականությունը: Այդ հակահայ քաղաքականության ամենաթարմ դրսևորումն էր 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան արցախյան պատերազմի օրերին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Մեծ Բրիտանիայի կիրառած վետոն, որով արգելափակվեց պատերազմը կանգնեցնելուն և հազարավոր մարդկային կորուստներից խուսափելուն ուղղված բանաձևի ընդունումը:

Ա՛նգլիա, հանուն փողի և շահի  իրականացվող ձեր քաղաքականությունը չարիք է դարձել ոչ միայն Հայ ժողովրդի, այլ նաև համայն մարդկության համար:

Ա՛նգլիա, մարդասպան ձեռքերդ հեռո՛ւ պահիր հինավուրց ու Քրիստոնյա Հայ ազգից և վե՛րջ:

 

«Հայոց  Արծիվներ.  Միասնական  Հայաստան»

կուսակցության  Նախագահ՝   Խաչիկ  Ասրյան

Нет описания.

Нет описания.