Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։