Կորոնավիրուսով վարակված պացիենտների 21 տոկոսը բախվում է մաշկային ցանի. հետազոտություն

Կորոնավիրուսով վարակված պացիենտների 21 տոկոսը բախվում է մաշկային ցանի: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է British Journal of Dermatology-ում:

Հետազոտության հեղինակները վերլուծել են 336 847 պացիենտների ներկայացրած տեղեկությունները, որոնք օգտվել են  COVID Symptom Study հավելվածից:

Մաշկային ցանն առավել հաճախ հանդիպել է մեծահասակների մոտ, որոնց մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել, քան նրանց մոտ, որոնց մոտ բացասական արդյունք է եղել: Հետաքրքիր է, որ հարցվածների շրջանում 17 տոկոսը մաշկային ցանի մասին հայտնել է որպես առաջին դրսեւորում, իսկ 21 տոկոսը՝ որպես կլինիկական ախտանիշ:

«COVID-19-ի մաշկային դրսեւորումները երբեմն առաջին կամ նույնիսկ միակ ախտանիշն են: Նման վաղ նշանների բացահայտումը կարող է թույլ տալ բացահայտել բաց թողված դեպքերը, երբ ապավինում են միայն հիմնական ախտանիշների, եւ դա թույլ կտա կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել վարակի հետագա տարածումը նվազագույնի հասցնելու համար»,-ասել է հետազոտության ավագ հեղինակ Մարիո Ֆալչին: