«Հայրենիքի փրկության շարժումը» արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հանդես կգա պաշտոնական դիրքորոշմամբ

«Հայրենիքի փրկության շարժումը» արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հանդես կգա պաշտոնական դիրքորոշմամբ կամ ասուլիսով։ Այս մասին այսօր՝ մարտի 18–ին, NEWS.am-ին ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է. «Քիչ առաջ տեղի ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: «Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: