Ո՞ր ժամին պետք է նախաճաշել դիաբետի ռիսկը նվազեցնելու համար

Մարդկանց մոտ, ովքեր նախաճաշում են մինչեւ 08:30-ը, 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը ցածր է: Նրանք հազվադեպ են բախվում արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի եւ ինսուլինառեզիստենտության:

«Մենք պարզել ենք, որ մարդիկ, ովքեր ավելի վաղ են նախաճաշում, ունեն արյան մեջ շաքարի ցածր մակարդակ եւ քիչ ինսուլինառեզիստենտություն՝ անկախ նրանից, թե արդյոք սահմանափակել են սննդի ընդունումը օրական 10 ժամից պակաս, կամ սննդի ընդունումը բաշխել օրական 13 ժամվա մեջ»,-ասել է Չիկագոյի հյուսիսարեւմտյան համալսարանից բժիշկ Մարրիամ Ալին:

Հետազոտողները վերլուծել են 10 575 մեծահասակների տվյալները, որոնք բաժանվել են երեք խմբի` սնունդ ընդունելի ընդհանուր տեւողության հիման վրա՝ 10 ժամից պակաս, 10-13 ժամ եւ օրական ավելի քան 13 ժամ: Դրանից հետո նրանք ստեղծել են վեց ենթախմբեր՝ հիմնվելով ճաշի ընդունման սկզբի վրա (առավոտյան 08:30-ից առաջ կամ հետո):

Ինսուլինառեզիստենտությունն ավելի բարձր է եղել, երբ սննդի ընդունման միջեւ ավելի կարճ ընդմիջում է արվել, սակայն ավելի ցածր է եղել բոլոր խմբերում, երբ սնունդն ընդունվել է մինչեւ 08:30-ը: Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ ժամանակն ավելի սերտ է կապված նյութափոխանակության տեմպերի հետ, քան սննդի ընդունման տեւողությունը: