Դոլարը թանկացել է, եվրոն ու բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ նվազել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 19-ին, կազմել է 527.87դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.45%-ով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 627.80 դրամ (նվազել է -1.99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 734.80դրամ (նվազել է -1.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.12 դրամ (նվազել է -0.04դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  443.46դրամ, ոսկի՝  29,290.96դրամ, պլատին՝ 20,637.24դրամ: