Չոր աչքի համախանիշը կարող է անսպասելի հիվանդության նշան լինել

Այսպես կոչված չոր աչքի համախտանիշը կարող է ռեւմատոիդ արթրիտի ախտանիշ լինել: Այս մասին հայտնում է Express-ը՝ վկայակոչելով մասնագետներին:

Բանն այն է, որ բորբոքումը կարող է ազդել կոլագենի վրա, որը շարակցական հյուսվածքի հիմնական բաղադրիչն է: Սպիտապատյանը եւ եղջերաթաղանթը նույնպես կոլագենից են կազմված, ուստի «չոր աչքի սինդրոմը կարող է ռեւմատոիդ արթրիտի նշան լինել: Մասնագետների կարծիքով՝ այս համախտանիշով հիվանդները սովորաբար բողոքում են զգացողությունից, որ աչքում ինչ-որ օտար առարկա կա, չորությունից եւ պղտոր տեսողությունից: